Հնդկաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 575-ի, հունիսի 22-ին հայտնել են տեղի իշխանությունները։ Անհետ կորածների թիվը մոտ 1,5 հազար է։
Երկրի հյուսիսում սկսված հորդառատ անձրեւները հանգեցրել են գետերի, այդ թվում՝ Գանգեսի վարարմանը։ Ջրհեղեղը սրբում է ճանապարհին հանդիպող բոլոր տներն ու գյուղերը, քանդում կամուրջները, գրում է pravda.ru-ն։
Տարերային աղետից տուժածների թիվը հասնում է 63 հազարի, նրանցից շատերն ուխտավորներ են։ Փրկարարական գործողություններին ներգրավվել են հնդկական բանակի զինծառայողները, ինչպես նաեւ բանակի ուղղաթիռները։











