«Walle» անունով չորս տարեկան խառնածին շունը դարձել է աշխարհի ամենատգեղ շների 25-րդ մրցույթի հաղթողը, որն անցկացվում է  քալիֆոռնիական Չիկա քաղաքում:

Բիգլայի, բասետի եւ բոքսերի խառնուրդը հաղթել է մրցույթում, որտեղ ավելի վաղ, որպես կանոն, հաղթում էին քաչալ չիհուահուները, չինական փոմփոլավոր շները կամ դրանց խառնուրդները:

«Walle»-ն ու նրա տերը մեկուկես հազար դոլար են ստացել: Շան տերը` Թեմին պատմել է, թե մարդիկ իրեն հաճախ էին ասում, թե իր շան հետ ինչ-որ բան այն չէ, բայց ինքն իր շանը սիրում է, հաղորդում է  «Лента.Ру»-ն:

Անցած տարի մրցույթին հաղթել էր չինական Մագլի անունով փոմփոլավոր շունը: