Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի Կեմայորան կենտրոնական թաղամասում հունիսի 22-ին բռնկված հրդեհի հետեւանքով հազարից ավելի բնակիչներ զրկվել են ծածկից։

Առանց ծածկի է մնացել 205 ընտանիք՝ 1028 մարդ, հայտարարել է հրշեջ-ծառայության ղեկավարներից մեկը։

Մոտ հարյուր տուն  ոչնչացրած հրդեհի հետեւանքով ընդամենը մեկ մարդ է տուժել, որը բոցից փրկվելու համար թռել էր երկրորդ հարկի պատուհանից։ Հրդեհը մարելու համար հրշեջների 33 մեքենա է մեկնել դեպքի վայր, բայց միայն երկուսին է հաջողվել անցնել այրվող թաղամասի նեղլիկ փողոցներով, գրում է «ՌԻԱ Նովոստին» վկայակոչելով Detik.com-ը։ Հրդեհի պատճառները հետաքննվում է։