Գիտնականները բրիտանացի հայտնի հաշմանդամ մարզիկ Թոմ Սթանիֆորդի մոտ MDP- սինդրոմ են նկատել` հիվանդություն, որը գենետիկ մուտացիայի հետեւանք է:

23-ամյա Թոմը նորմալ քաշով է ծնվել, սակայն մեծանալու հետ միաժամանակ նա կորցրել է դեմքի եւ վերջույթների ողջ ենթամաշկային ճարպը: Նրա հիվանդությունը նշանակում է, որ մարմինը զրկվում է  բնական ամորտիզացիայից: Նա տառապում է  ոտքերի ցավից եւ ընկնելու  դեպքում մեծ է ոսկորը կոտրելու հավանականությունը, քան սովորական մարդկանց մոտ:

Սակայն Թոմի արյան մեջ ճարպի մակարդակը բավականին բարձր է, կարծես թե նա տառապում է  ճարպակալությամբ: Հենց  դա էլ նրա մոտ դիաբետ է առաջացրել: Փոքր ժամանակ վատացել է նրա լսողությունը եւ նա ներկայումս լսողական սարք է օգտագործում, հաղորդում է  from-ua.com-ը:

MDP-սինդրոմը եզակի եւ շատ բարդ հիվանդություն է: Ներկայումս աշխարհում հայտնի է նման հիվանդացությամբ ութը դեպք: Նման դեպքում նկատվում է  POLD1 գենի անոմալիա: