Չերնոգորիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Մորաչա մենաստանի շրջանում, դեռեւս չպարզված հանգամանքներում, ուղեւորատար ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գիծ, բախվել հենապատերի եւ շրջվել գետը:

Ճշտված տվյալների համաձայն` ավտովթարի արդյունքում զոհվել է 16, վիրավորվել` 32 մարդ, նրանցից 7-ը ծանր վիճակում են: Տուժածներից մեկը երեխա է: Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 50 մարդ:

Չերնոգորիայի ՆԳՆ տվյալների համաձայն` ավտոբուսի բոլոր զոհված ուղեւորները Ռումինիայի քաղաքացիներ էին, փոխանցում է «Ռոսսիյսկայա գազետան»:

Չի բացառվում, որ զոհերի թիվն ավելանա: Ականատեսների խոսքով, կիճի հատակին գտնվում են եւս մի քանի զոհերի մարմիններ: