Հայտնի ամերիկացի լարախաղաց Նիկ Վալենդան պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել է Արիզոնա նահանգի Մեծ կիրճը` 450 մ բարձությունից: Անդունդի վրա զբոսանքը տեւել է 22 րոպե: Վալենդան մի քանի անգամ դանդաղեցրել է քայլը ուժեղ քամու պատճառով:
Վալենդան քայլել է երկաթե ճոպանի վրայով` անընդհատ աղոթքներ մրմնջալով: Վերջին մի քանի քայլերը նա գրեթե վազել է: Ըստ մամուլի տվյալների` կիրճում քամու արագությունը եղել է 50կմ/ժամ, գրում է NEWSru.com-ը:
34-ամյա Նիկ Վալենդան ապրում է Ֆլորիդա նահանգում: Նա լարախաղացների յոթերորդ սերնդի ներկայացուցիչ է: Իր նախապապ Կարլ Վալենդան զոհվել է 73 տարեկանում, երբ Պուերտո Ռիկոյում ելույթի ժամանակ ընկել էր ճոպանի վրայից: Ընտանիքի մի քանի անդամներ նույնպես զոհվել են` վտանգավոր հնարքներ կատարելիս:
Նիկ Վալենդան նախկինում վեց ձեռքբերումներ է ունեցել, որոնք գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում, այդ թվում նաեւ` 2008թ. հեծանվով առանց ապահովագրության ամենաերկար ճոպանի վրայով ընթանալը:
2013թ. հունվարին Վալենդան 60 մ բարձրությունից ճոպանի վրայով անցել էր Սարասոտա քաղաքը:
Լարախաղաց Նիկ Վալենդան անցել է 60 մետր բարձրությունում գտնվող ճոպանի վրայով
2012թ. հունիսին լարախաղացը «զբոսնել էր» Նիագարայի ջրվեժի վրայով:











