Հայաստանում գործարկվել է առաջին բջջային հավելվածը, որի միջոցով կարելի է ստանալ ռեստորանային ծառայություններ (պատվիրել սեղան կամ առաքում): Այդ մասին NEWS.am-ին ասաց mobrest.com կայքի կոնտակտ-մենեջեր Էլինա Սամոյլովան, ով ներկայացնում էր ծառայությունը «ԴիջիԹեք բիզնես ֆորում»-ում:
Հավելվածը կարելի է անվճար ներբեռնել Iphone-ի եւ android համակարգերի միջոցով:
Ընկերությունը ներկայում համագործակցում է 100-ից ավելի ռեստորանների, սրճարանների եւ լանչ-բարերի հետ: Այն նաեւ միջազգային ծրագիր է` հավելվածով կարելի է ծառայությունը ստանալ նաեւ Վրաստանում ու Մոսկվայում: Ըստ Է. Սամոյլովայի` ներկայում քննարկվում է Լիբանանի հետ համագործակցության հարցը:




























