Կենսաբանների միջազգային խումբը պարզել է ռեկորդային հնագույն գենի հաջորդականությունը, որը վերցվել է ավելի քան 700 հազար տարի առաջ ապրած ձիու ոսկորից, հողորդում է «ScienceNow»-ն:

Կաթնասունի աճյունը հայտնաբերվել է Կանադայի հյուսիս-արեւմուտքում: ԴՆԹ-ն հնարավոր է եղել վերծանել կատարելագործված տեխնոլոգիաների միջոցով:

Հնագույն ձիու գենոմը համեմատելով զեբրի, ավանակի, 43 հազ. տարեկան ձիու, ինչպես նաեւ ժամանակակից ձիերի մի քանի տեսակների գենոմների հետ, գիտնակնները եկել են այն եզրահանգման, որ  նրանք բոլորն ունենցել են միեւնույն նախնիները, որոնք մոլորակի վրա եղել են մոտ չորս մլն տարի առաջ, այսինքն մոտ 2 մլն տարի ավելի վաղ, քան համարվում էր:

Միաժամանակ, գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ Պրժեւալսկու ձիերը վայրի ձիերի միակ հետնորդներն են, եւ նրանց գենոմը միախառնված չէ տնային տեսակների հետ: