Իրանի դեմ ԱՄՆ առաջարկվող պատժամիջոցները կարող են պատերազմի պատճառ դառնալ մերձավորարեւելյան տարածաշրջանում։ Այսպիսի տեսակետ է հայտնել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան Associated Press-ին տված հարցազրույցում։

«Մենք չենք ուզում, որ Իրանում լինի այն, ինչ եղավ Իրաքում»,- ընդգծել է Բրազիլիայի առաջնորդը։

Լուլա դե Սիլվայի խոսքով, մայիսին Իրան կատարելիք այցի ընթացքում ինքը կփորձի համոզել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին՝ միջուկային ծրագրի հետ կապված բոլոր կասկածները վերացնելու նպատակով վերսկսել բանակցությունները։

Ինչպես նա նշել է, ամեն գնով պետք է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի։