Augusta`s Medical College-ի (Ջորջիա նահանգ) գիտնականները առաջին անգամ կնոջ սեռական հասունացման ընդհատման դեպք են նկարագրել: ESR1գենի մուտացիաները նախկինում նկատվել էին միայն մեկ անգամ, այն էլ` տղամարդու մոտ: Աշխատանքը հրապարակվել է New England Journal of Medicine ամսագրում:
Էստրոգենները սեռական հորմոններ են, որոնք հիմնականում արտազատվում են կնոջ ձվարանների գործունեության արդյունքում: Փոքր քանակությամբ դրանք արատազատվում են նաեւ տղամարդկանց մոտ: Էստրոգենները նպաստում են սեռական երկրորդական նշանների զարգացմանը եւ կարգավորում կանանց վերարտադրողական համակագի գործունեությունը: Էստրոգեններն իրենց գործողությունն իրականացնում են երկու տիպի էստրոգենային գեներով` ալֆա եւ բետա:
1994թ. Children`s Hospital Medical Center-ի (Օհայո նահանգ, Ցինցինատի) էնդոկրինոլոգները նկարագրել էին ESR1 գենի մուտացիայի դեպք 28-ամյա մի տղամարդու մոտ: Նկատվել էր այդ երիտասարդի ծնկային հոդերի ձեւափոխություն եւ ոտքերի անոմալ թեքություն, որն էլ մասնագետներին ստիպել էր եզրակացնել, որ էստրոգենը մուտացիայի է ենթարկվել, հայտնում է «MED Նովոստին»:
Այս անգամ խոսքը 18-ամյա մի աղջկա մասին է, որի մոտ նկատվում են սեռական հասունացման դանդաղեցման կանխանշաններ, քանի որ նրա արյան մեջ կան քիչ քանակությամբ Էստրոգեններ: Բացի դրանից, աղջկա մոտ հայտնաբերվել է ձվարանների կիստա:
Գենետիկական ուսումնասիրություններն աղջկա մոտ բացահայտել են ESR1 գենի մուտացիա: Խախտվել է էստրոգենները վերամշակման ենթարկելու եւ դրանց գործունեությունը կարգավորելու օրգանիզմի կարողությունը: Դրանով է պայմանավորված աղջկա մոտ ձվարանների հիվանդության առկայությունը:





























