Ուկրաինայի  եկամուտների եւ գանձումների նախարարությունը մանկական պոռնկագրություն եւ այլ անօրինական բովանդակությամբ նյութեր է գտել հունիսի վերջին  «ՎԿոնտակտե» սոցցանցի կասեցված սերվերներում:

Նախարարությունը հայտնաբերել է մանկական պոռնկագրական հոլովակներ, ինչպես նաեւ բռնություն քարոզող նյութեր: Հունիսի 14-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արգելված նյութերը դիտել է 31 միլիոն օգտվող, հայտնում է  «Ինտերֆաքս Ուկրաինան»:

 «ՎԿոնտակտեի» մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել իր սերվերներում  անօրինական նյութերի հայտնաբերման փաստը:  Ընդ որում, սոցցանցի տեխնիկական տնօրեն Նիկոլայ Դուրովն իր էջում կասկածի տակ է դրել արգելված նյութերի  դիտումների թիվը: 

Ուկրաինայի ոստիկանության կողմից «ՎԿոնտակտեի» կասեցված սերվերների մասին հայտնի էր դարձել 2013թ. հունիսի վերջին` Նիկոլայ Դուրովի գրառումից:  

Կիեւում կասեցրել են «ՎԿոնտակտեի» սերվերները

 Ըստ սոցցանցի գլխավոր տնօրեն Պավել Դուրովի` կասեցված սարքերի արժեքը կազմում է կես միլիոն դոլար: