Facebook-ի աշխատակիցներին հասանելի են օգտատերերի գաղտնաբառերն ու նամակագրությունը: Սոցցանցի նախկին աշխատակցուհի Քեթրին Լոսը հայտարարել է, որ ընկերության աշխատակիցները կարող են ցանկացած հաղորդագրություն ընթերցել:

Կինը պատմել է, որ դեռեւս 2005թ., երբ Facebook-ում աշխատանի է անցել, աշխատակիցներն ունեցել են այսպես կոչված գերգաղտնաբառ, որը թույլ է տալիս համակարգ մտնել ցանկացած օգտատիրոջ անունից, հայտնում է ՌՍՆ-ն:

Այս հնարավորությունն օգտագործվում էր այցելուների խնդիրները կարգավորելու եւ անհրաժեշտ կարգաբերումների համար: Ավելի վաղ Քեթրին Լոսը գիրք էր հրատարակել, որում Մարկ Ցուկերբերգը բռնակալ է անվանված: