Դելֆինները մարդուց հետո միակ կաթնասունն են, որոնք իրար կոչում են անուններով: Այդ յուրահատուկ սուլոցները թույլ են տալիս դելֆիններին իրար չկորցնել կիլոմետր հեռավորությամբ: Այդ անունը բնորոշ կարճ սուլոց է՝ հաճախ միեւնույն դելֆինի կողմից արձակված:

Գիտնականները դա նկատել էին շատ վաղուց, համարվում է, որ դելֆինները դա օգտագործում են ինքնանույնականացման համար: Մի քանի տարի առաջ պարզվել էր, որ նորածին դելֆինների նկատմամբ հոգ տանող մայրերը առաջին շաբաթներին ավելի հաճախ են արձակում այդ սուլոցը՝ փոքրիկին հասկացնելով, որ հենց ինքն է նրա մայրը:

Շոտլանդացի կենսաբաններ Ստեֆանի Քինգն ու Վինսենթ Ջենիկը Սբ.Էնդրյուի համալսարանից, այդ ապացույցի համար ծախսել են ամառային երկու սեզոն 2001 եւ 2011 թվականներին՝ հետեւելով աֆալին դելֆինների Շոտլանդիայի արեւելյան ափերի մոտ: Նրանք ձայնագրել են դելֆինների սուլոցները, ապա վերարտադրել ջրային բարձրախոսների օգնությամբ: