Ուսումնառության ընթացքում համակարգիչների եւ պլանշետների կիրառումը երեխաների կողմից կարող է ժամանակի ընթացքում հանգեցնել նրան, որ երեխաներն ավելի փոքր բառապաշար ունենան, քան նախորդ սերնդի իրենց հասակակիցները, որոնք սովորել են ավանդական եղանակով; Այդ փաստի մասին վկայում են Լոնդոնի Թագավորական քոլեջի ինստիտուտի անցկացրած հետազոտության արդյունքները:

27 կամավորների մասնակցությամբ փորձի ժամանակ փորձել են առաջարկված երկու եղանակներով՝ վիզուալ եւ վերբալ, սովորել գոյություն չունեցող բառեր: Կամավորներն ավելի արագ են սովորել, երբ լսել են այն եւ բանավոր կրկնել: Եթե նոր բառն առաջարկվել է գրավոր եղանակով՝ մասնավորապես էլեկտրոնային սարքավորումների էկրանին, փորձի մասնակիցները պարզապես չեն հիշել այն, հաղորդում է Informing.ru-ն:

Կենդանի խոսքի փոխարեն պլանշետների եւ համակարգիչների կիրառմամբ ուսուցումը կարող է բերել նրան, որ երեխան այդպես էլ չիմանա բառերի զգալի մասը: