«Մայորի Ձոր» կոչվող կիրճում, այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 16:40-ի սահմաններում, հայտնաբերվել է սույն թվականի հուլիսի 17-ին կորած Ստեփանավան քաղաքի բնակիչ` 56-ամյա Ս. Ղ.-ի դին, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ստեփանավան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 18.33-ին հրշեջ-փրկարարները 20 մետր խորություն ունեցող կիրճից դուրս են բերել Ս. Ղ.-ի դին եւ հանձնել իրավապահ մարմիններին:















