Շիբան Ռայլիի կոնֆուզը ABC հեռուստաալիքի եթերում աննկատ չի մնացել. Նրա ակամա անպարկեշտ լուսանկարով տեսանյութը տարածվել է համացանցում:
Շիբան Ռայլին որոշել է իր ռեպորտաժն սկսել Սագինո քաղաքում ճանապարհների վերակառուցման թեմայից: Կինը էկրան է դուրս եկել եւ քարտեզի վրա նշել ճանապարհների առավել խնդրահարույց մասերը: Սկզբում նա օվալ է նկարել, կողքին կիսաօվալ, հետու երկու երկար գիծ է ավելացրել դեպի վեր, իսկ վերեւում՝ նորից փոքրիկ շրջանակ:
Զուգահեռաբար Ռեյլին պատմել է, որ փոքր բիզնեսը դժվարությունների առջեւ է կանգնում ճանապարհների վերանորոգման աշխատանքների պատճառով: Նա այդպես էլ չի նկատել, թե ինչ է նկարել քարտեզի վրա ու շարունակել է հաղորդումը:
Շատերը կարծում են, որ լրագրողուհին ոչինչ էլ չի նկարել, նա պարզապես գծեր է ցույց տվել, իսկ մնացածը կատակասերների ձեռքի գործն է:
Իսկ թե ինչ է ստացվել լուսանկարում, կարող եք դիտել տեսանյութում, որը արդեն ավելի քան 1,7 մլն դիտում է ունեցել, հաղորդում է NEWSru.com-ը:











