Այսօր՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։45-ին, ղի լիճ տանող ճանապարհին, կոյուղագծի անցկացման աշխատանքների ընթացքում փորված հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով կա երկու տուժած։

Նրանցից մեկը, ցավոք, մահացել է, իսկ մյուս քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը։