«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, Գյումրիում ապաստանած սիրիահայ ընտանիքների ապրելակերպին ծանոթանալու եւ օգնություն տրամադրելու նպատակով, նախորդ օրը այցելել են Հովսեփյանների ընտանիքներին: Նրանք տակավին օրերս են Սիրիայից Գյումրի եկել: Զրույցի ընթացքում Աստղիկ Հովսեփյանը հայտնել է, որ իրենք դժվարությունների են հանդիպում հիմնականում աշխատանք գտնելու հարցում:
Այս սիրիահայ ընտանիքի անդամները պարզապես զարմացած էին Գյումրում ամեն քայլափոխի աչքի զարնող աղքատության փաստից. «Նույնիսկ Սիրիայում, ուր պատերազմ է, նման աղքատություն չկա»,- ասել է Աստղիկը:
Մանրամասները՝ տեսանյութում











