Լոռու մարզում այսօր`հուլիսի 27-ին, ժամը 15:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:
NEWS.am-ի Լոռու մարզի թղթակիցը հայտնում է, որ բախվել են Սպիտակ քաղաքի բնակիչ Արսեն Սահակյանի վարած ՎԱԶ 2108 (03 ՍԼ 585 պետհամարանիշով) եւ Վանաձոր քաղաքի բնակիչ Աղասի Թորգոմյանի վարած ԶԻԼ (968 ԼՍ 36 պետհամարանիշով) մակնիշի մեքենաները։
Վթարի հետեւանքով ՎԱԶ 2108-ի վարորդն ու ուղեւորը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Լոռու մարզի ճանապարհային ոստիկանները:
Նշենք, որ վթարված ԶԻԼ ավտոմեքենան աղբահանության աշխատանքներ էր կատարում Վանաձորում:




Լուսանկարները եւ տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի











