Մոսկվայի «Օստանկինո» հեռուստակենտրոնում դադարեցվել է Ռուսաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերը: Պատճառը բռնկված հրդեհ է, դեպքի վայր տեխնիկական ծառայություն է ժամանել՝ ուղիղ եթերը վերականգնելու համար: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Այրվում է հեռուստակենտրոնի տանիքը, հրշեջները տարհանում են մարդկանց: Հրդեհը բռնկվել է այն հատվածում, որտեղ գտնվում է ստուդիան: