Երեւանում, այսօր՝ օգոստոսի 1-ին, տեղի է ունեցել ռեժիսոր Լուսինե Գեւորգյանի «Լուսինը  կորցրել է հիշողությունը» ֆիլմի օն-լայն պրեմիերան: Ժապավենը երկու ստեղծագործող մարդկանց յուրատեսակ ներաշխարհի, հրաշքի սպասման եւ, խոշոր հաշվով, կյանքի իմաստի փնտրտուքների մասին է:

Կինոնկարը նկարահանվել է ետպատերազմյան տարիներին, երբ Հայաստանում բեմադրական ֆիլմեր գրեթե չէին ստեղծվում:

Ի դեպ, նշենք, որ այսօր «Լուսինը  կորցրել է հիշողությունը»-ի ռեժիսոր Լուսինե Գեւորգյանը ծանր հիվանդ է եւ չունի բուժում ստանալու հնարավորություն: