Այսօր՝ օգոստոսի 2-ին Երեւանը վերջին հրաժեշտը կտա հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանին: Հանրային հեռուստատեսությունը տեսաֆիլմ է նկարել՝ նվիրված Մարկ Սաղաթելյանին, որտեղ ներկայացնում է նրա անցած ստեղծագործական ուղին՝ ՈՒՀԱ-ի թիմից սկսած: Անվանի շոումենի մասին պատմում են նրա ընկերները, Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը, Լեւոն Հարությունյանը:

Մարկ Սաղաթելյանի հագոհանգստյան արարողությունը կայացել էր երեկ՝ Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Նաիրի» բժշկական կենտրոնում հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին մահացել է հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանը: Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունու խոսքով, Մարկի հիվանդությունն անբուժելի էր, նա մահացել է՝ գիտակցության չգալով: Նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում:

Նա հուլիսի 30-ին պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել էր: