Չինաստանի հյուսիսում, Ներքին Մոնղոլիա նահանգում հնէագետները անհայտ արարածի լավ պահմանված կմախք են հայտնաբերել, որի միանգամից շատ կենդանիների դիմագծեր է ունեցել: Սկյուռի չափեր ունեցող գազանիկը թունավոր մագիլներ (ինչպես բադակտուցը) եւ զրահակրի քայլվածք է ունեցել:
Հայտնաբերված կենդանին կոչել են Megaconus mammaliaformis: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ կենդանուն դժվար է համարել սողուն կամ կաթնասուն: Դա, ամենայն հավանականությամբ, անցումային տեսակ է սողունների եւ տաքարյուններ միջեւ, հաղորդում է Vesti.ru-ն:
Այս կենդանու օգնությամբ կարելի է իմանալ, թե կաթնասունների որ բնութագրերն են ավելի վաղ առաջացել եւ ինչ տեսք են ունեցել այդ դասի կենդանիները:











