Տաք շոկոլադի պարբերաբար օգտագործումն ունակ է կանխել Ալցհեյմերի հիվանդությունը՝ ուժեղացնելով արյան հոսքը ուղեղին: Օրական ընդամենը 2 բաժակ կակաոն խթանում է հիշողությունը տարեց մարդկանց մոտ: Այդ ըմպելիքը 8 տոկոսով մեծացնում է արյան հոսքը ուղեղին:
Հարվարդի բժշկական դպրոցի առաջատար մասնագետ դոկտոր Ֆարզանեհ Սորոնդը պնդում է, որ մտածողության գործընթացի վրա ազդում է արյան հոսքը ուղեղին: Այդ երեւույթը կարող է կարեւոր դեր խաղալ այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին է Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է կայքը:
Հետազոտությանը մասնակցել են մոտ 73 տարեկան 60 մարդ: Նրանցից յուրաքանչյուրը մեկ ամիս շարունակ ամեն օր խմել է 2 բաժակ տաք շոկոլադ: Նրանց բոլորի մոտ ակնհայտորեն բարելավել է արյան հոսքն ուղեղին:





























