Նյու-Հեյվնի Յելի համալսարանի աշխատակիցները հայտնաբերել են ճարպոտ կերակուրների սովոր փորձարարական մկների մոտ վերականգնվող նյութ, որը թույլ է տալիս հաճույք ստանալ պահքի ուտելիքներից: Ամերիկացիներն ասում են, որ այս հայտնագործումը կօգնի իրենց ստեղծել այսպես կոչված «սննդային թմրամոլությունից» ազատվելու միջոց:
Ճարպոտ ուտելիքի չափից ավելի օգտագործումը լրջորեն խաթարում է դոֆամինի արտադրության մեխանիզմը, այսինքն այն նյութերի, որոնք պատասխանատու են ուտելիքից բավարարվածության համար, որն առաջանում է նաեւ դրական զգացողություններ ստանալիս: Մինչ այդ գիտնականները արդեն պարզել էին, որ դոֆամինի քիչ քանակությունը նպաստում է ճարպակալմանը: Տվյալ նյութի վերականգման համար մարդիկ սկսում են ավելի շատ ուտել,եւ վերջիվերջո, առաջանում է կախվածություն ճարպոտ սնունդից, հայտնում է Գլոբ-Նյուսը:
Իրենց աշխատանքներում ամերիկացի մասնագետները համոզվել են հետեւյալում. դոֆամինի արտադրությունը ուղղակիորեն կախված է ստամոքսում եւ աղիքներում ընթացող որոշակի գործողություններից: Պարզվել է, որ ստամոքսում ճարպեր հայտնվելու դեպքում մկների մոտ դոֆամինի մակարդակը ավելի ցածր է եղել, քան պահքի կերակուրներին սովոր կրծողների մոտ:





























