Իրանը դադարեցրել է ուրանը մինչեւ 20 տոկոս հարստացնելու աշխատանքները եւ իր ջանքերը կենտրոնացրել է այդ նյութերը հետազոտական միջուկային ռեակտորի համար բժշկական իզոտոպների վերածելու վրա: Ասպիսի տվյալների է տերիապետում ԱԷՄԳ-ն, որոնք հայտնվել են լրատվամիջոցների տրամադրության տակ:
Ըստ այդ տեղեկությունների, Իրանը գրեթե դադարեցրել է ուրանը մինչեւ 20 տոկոս հարստացնելը, իսկ կուտակված քանակությունը «չի անցել կարմիր գծից»:
Ուրանի հարստացման փոխարեն, իրանցի մասնագետները իրենց ջանքերը կենտրոնացրել են բժշկական հետազոտական ռեակտորի համար վառելիք ստեղծելու վրա, փոխանցում է «Ռոսբալթը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանն ունի ուրանի հարստացման 18 հազար ցենտրիֆուգեր, որոնցից 10 հազարն արդեն աշխատանքային ցիկլում է:





























