Ռուս տիեզերագնացները դուրս են եկել Միջազգային տիեզերակայանից՝ բակտերիաներ որոնելու: Նրանք բաց տիեզերքում կանցկացնեն 5 ժամ 39 րոպե: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նրանք քսուքներ կվերցնեն «Պոիսկ» մոդուլի մակերեսից՝ «Թեստ» էքսպերիմենտի շրջանակներում: Փորձանմուշները կուղարկվեն Երկիր՝ հետագա անալիզի համար:





























