Կանադացի լրագրող Լորի Վելբուրնը Քելոունայի քաղաքապետի հետ հարցազրույցի ժամանակ մերկացել է՝ քննարկելով կանանց՝ թոփլես շրջելու իրավունքը:

Նա հարցազրույցը սկսել է ինչպես սովորաբար: Նա սկսել է քաղաքապետի հետ քննարկել Նյու Յորքի պատմությունը, որտեղ կնոջն արգելել էին բարում թոփլես վիճակում գտնվել: Դրանից հետո լրագրողը հարցրել է քաղաքապետին, արդյոք կանայք Քելոունայում կարող են թոփլես շրջել:

Մինչդեռ քաղաքապետը պատասխանում էր, լրագրողը մինչեւ գոտկատեղ մերկացել է: Սկզբում Ուոլտեր Գրեյը շփոթվել է, տեսնելով, որ լրագրողը մերկանում է, սակայն հետո պատասխանել է, որ ցանկալի չէ այդպես վարվել, սակայն դրա մեջ անօրինական եւ հանցավոր ոչինչ չկա: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Ավելի ուշ նա հայտարարել է, որ այդ տեսարանը նախապես է մտածված եւ եղել: Այն կապված է եղել «Go Topless Day» ակցիայի հետ, որի ընթացքում կանայք մերկ կրծքով են շրջում՝ տղամարդկանց հետ հավասար իրավունքներ պահանջելով: