Պարի հայրենիք Արգենտինայում նույնասեռական զույգերի շրջանում տանգոյի առաջին մրցույթն է անցկացվում:
«Տանգոյի համար երկու անձ է պետք, բայց պարտադիր չէ, որ տարբեր սեռի լինեն», - ասում է Բուենոս-Այրեսում անցկացվող մրցույթի կազմակերպիչներից մեկը՝ Խուան Պաբլո Ռամիրեսը: «Պարը սեռ չունի: Առաջ տղամարդիկ միայն իրար հետ էին պարում», - ասել է մեկ այլ մասնակից Մարսելո Սիուֆը:
Մրցույթին մասնակցում են տղամարդկանց երեք եւ կանացի մեկ զույգ: Հանդիսատեսը ողջունել է ԼԳԲՏ զույգերի շրջանում մրցույթի անցկացման գաղափարը, հայտնում է Life News-ը:
Արգենտինան առաջին լատինաամերիկյան երկիրն էր, որ օրինականացրել էր նույնասեռականների ամուսնությունները:











