Հաստատվել է Ինգուշիայի Անվտանգության խորհրդի ղեկավարի մարդասպանի անձը: Հատուկ ծառայությունների տվյալներով՝ Անվտանգության խորհրդի ղեկավարի սպանության հեղինակը գրոհային Արթուր Գատագաժեւն է: 38-ամյա ահաբեկիչն ահ ու սարսափի մեջ է պահել ամբողջ տարածաշրջանը: Նա մահապարտ-ահաբեկիչ էր ուղարկել տեղի ոստիկաններից մեկի հւղարկավորությանը, որին ներկա էին նաեւ նրա բազմաթիվ ընկերներ: Ահաբեկչության արդյունքում զոհվել էր 7 ոստիկան, եւս 15-ը վիրավորվել էր:
Հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնյայի վրա հարձակումն իրականացվել է առավոտյան մոտավորապես 7;30-ի սահմաններում՝ Նիժնե Աչալուկի շրջանում:











