Ամերիկյան Boston Magazine-ը հրապարակել է Բոսթոնի ահաբեկիչ Ջոհար Ցարնաեւի ձերբակալման 48 նոր լուսանկարներ:
Լուսանկարների հեղինակը Մասաչուսեթսի ոստիկանության լուսանկարիչ Շոն Մերֆին է, հայտնում է polit.ru-ն: Ավելի վաղ նա արդեն հրապարակել էր իր լուսանկարներից մի քանիսը` ի պատասխան Rolling Stone-ի տիտղոսաթերթին Ջոհար Ցարնաեւի դիմանկարի հայտնվելուն:
Նոր լուսանկարներում ցուցադրված է գործողության ընթացքը. Օպերատիվ շտաբը, ոստիկանները, հատոկ ծառայությունների աշխատակիցները: Այնուհետեւ երեւում է ուժասպառ եւ արյունոտված Ցարնաեւը: Նա փորձում է դուրս գալ նավակից, որտեղ թաքնվում էր: Երիտասարդը բարձրացնում է ձեռքերը եւ վեր հանում շապիկը` ցույց տալով, որ իր մոտ զենք չկա: Հաջորդ կադրերում նա արդեն գետնին է, հայտնում է ՆՏՎ-ն: Ահաբեկչին առաջին օգնություն են ցուցաբերում. բժիշկները զննում են նրա վերքերը եւ արհեստական շնչառութուն կատարում: Դրանից հետո Ցարնաեւը ծանր վիճակում տեղափոխվում է հիվանդանոց:











