Բրազիլական Սան Պաուլու քաղաքի արեւելյան հատվածում փլուզվել է կառուցվող շենքը։ Ողբերգությունը կատարվել է Սան Մատեուշ թաղամասում՝ տեղի ժամանակով առավոտվա 08:35-ին։
Շենքը նորաձեւ հագուստի խանութ պետք է լիներ։ Միջադեպի պահին շինհրապարակում մոտ 35 մարդ է գտնվել։ Տեղական պրեֆեկտուրայում կարծում են, որ շինաշխատանքներն ապօրինի են եղել, գրում է Latindex-ը։
Ճշտված տվյալներով՝ ողբերգության զոհ է դարձել ութ մարդ։ Փլատակների տակից 26 մարդու են հանել, նրանցից յոթի վիճակը ծանր է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Ականատեսների վկայությամբ՝ շենքը փլուզվել է անսպասելի։ Անկախ փորձագետների կարծիքով՝ ամենահավանական պատճառը կրող կոնստրուկցիաների թերությունն է։











