Իրանի խորհրդրանը օգոստոսի 28-ին առաջին ընթերցմամբ ընդունել է օրենք, որը պարտավորեցնում է երկրի կառավարությանը ԱՄՆ դեմ հայց ներկայացնել՝ 1953թ պետական հեղաշրջմանը Կենտրոնական հետախուզական վարչության մասնակցության համար: Փաստաթղթին կողմ է քվեարկել 167 պատգամավոր, դեմ՝ 5:
Օրինագծի տեքստով նախատեսվում է Իրանում հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի 1953թ իրադարձությունների բոլոր հանգամանքներն ու նյութերը: Պատմաբանների ու իրավաբանների եզրակացությունների վրա հիմնվելով՝ կառավարությունը հայց կներկայացնի ԱՄՆ դեմ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում, փոխանցում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով AP-ն:
Իրանական խորհրդարանը այս թեմային անդրադարձել է այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ում փաստաթղթեր են գաղտանզերծվել, որոնք վկայում են, որ ամերիկյան հետախուզությունը ակտիվ մասնակցություն է ունեցել 1953թ վարչապետին պաշտոնանկ անելու գործողություններում:
Իրանում 1953թ հեղաշրջման հետեւում կանգնած էր ԿՀՎ-ն
Հեղաշրջման արդյունքում վերականգնվել է միապետությունը՝ շահ Ռեզա Փեհլեւիի գլխավորությամբ: Շահին գահընկեց են արել 1979թ՝ իսլամիստական հեղափոխության ընթացքում:




























