94-ամյա ամերիկացի Ֆրեդ Ստոբուախը դարձել է կիթառով երգերի կատարման մրցույթի հաղթող՝ երգելով իր հանգուցյալ կնոջ մասին: Մրցույթը հայտարարել էր Իլինոյիսի Green Shoes ստուդիան,որի պայմանների համաձայն մասնակիցներեը պետք է տեսագրեին YouTube կայքի համար տեսահոլովակ , իսկ համապատասխան աշխատանքի հղումը ուղարկեին կազմակերպիչներին:
Ստուդիայի ղեկավարությունը զարմացել էր , երբ հղման փոխարեն ստացել էր ծրար, որում եղել էր ամերիկացի թոշակառուի կողմից գրված Oh Sweet Lorraine երգի բառերը: Ձեռագիր նամակին Ֆրեդ Ստոբուախը կցել էր նաեւ նամակ, որում մանրամասն նկարագրել էր իր պատմությունը:
Տարեց տղամարդը խոստովանել էր, որ ինքը երաժիշտ չէ, սակայն երազում է, իր բանաստեղծության հիման վրա երգ գրեն: Ինչպես գրում է Իլինոյիսի 94-ամյա բնակիչը Oh Sweet Lorraine անվամբ ստեղծագործությունը նվիրել է նախորդ տարի վախճանված իր կնոջը: Նրա պատմությունից հետեւում է, որ իր ապագա կնոջ հետ ծանոթացել է 1938 թ-ին, եւ այդ պահից ի վեր չի բաժանվել : «Դա ամենագեղեցիկ աղջիկն էր, ում երբեւէ ես հանդիպել էի:Մենք միասին երջանիկ 75 տարիներ ենք անցկացրել» ,- հայտնել է Ստոբաուխը, հաղորդում է «Ինտերնովոստին»:
Մրցույթի կազմակերպիչներին այնքան էր հուզել տարեց այրի տղամարդու պատմությունը, որ որոշել են օգնել նրան եւ երգ են ձայնագրել: Ստեղծագործությունը համացանցում հիթ է դարձել՝ մի քանի օրվա ընթացքում ունենալով ավելի քան 160 հազար դիտում:
Հասանելի է
русский










