Եթե այդպես է, ուրեմն եկեք ամբողջ «Ուժեղ Հայաստան. խմբակցությամբ այստեղից ներողություն խնդրեք, որ սուտ եք ասել, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի հաջորդ վարչապետն է, որովհետև պարզվեց, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Նիկոլ Փաշինյանն էր, ոչ թե Սամվել Կարապետյանը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱԽ փոխնախագահ Արամ Վարդևանյանի հայտարարությանը, որը կոչ էր արել ՔՊ–ականներին ներողություն խնդրել Նարեկ Կարապետյանին այն բանի համար, որ ասել էին, թե նա ոչ միայն Հայաստանի, այլև ՌԴ քաղաքացի է։

«Եկեք խոսենք փաստերով, մի շաբաթ առաջ հրապարակվել է ԵԽԽՎ զեկույց։ ԵԽԽՎ զեկույցում սևով սպիտակին գրված է, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռուսաստանը կիրառել է տնտեսական սահմանափակումներ՝ նպատակ ունենալով մարդկանց դրդել քվեարկել ընդդիմության օգտին։

Եթե նկատել եք, ընդդիմությունը դուք եք, դուք եք պարոն Կարապետյան, դուք եք տիկին Գրիգորյան և մնացած հարգելի գործընկերներ։ Հիմա այս կոնտեքստում, երբ գալիս եք այստեղից Արամ Վարդևանյանի դեմքով ասում եք՝ իսկ ինչքա՞ն ծաղիկ է արտահանվել Միացյալ Արաբական Էմիրություններ, դուք ազնիվ չեք, հասկանու՞մ եք։ Որովհետև այդ հարցը ինքնին, թե ինչքան ծաղիկ է արտահանվել ինչ-որ տեղ, ծագել է, այ այդ տնտեսական սահմանափակումների պատճառով, որոնք ըստ ԵԽԽՎ զեկույցի՝ կիրառվել են, որպեսզի մարդիկ քվեարկեն ձեզ»,–ասաց Ռուբինյանը։

Նա հիշեցրեց, որ ԱԺ ընտրություններից հետո «Ուժեղ Հայաստանի» առաջնորդներ են եղել, որ ասել են՝ մեզ պետք է տրինգեր., «Ասել են՝ մենք ունենք գաղտնի պլան, էն մյուսն ասել է՝ մեզ պետք է տրիգեր, այ դրա համար էլ այդ սահմանափակումները շարունակվում են, որպեսզի ձեզ տան տրիգեր։ Սա խայտառակություն է, որ Հայաստանում կա ընդդիմություն, որի հույսը արտերկրից Հայաստանի դեմ ներդրված տնտեսական սահմանափակումներ են, ու որը սպասում է դրսից տրիգերի։ Բայց առը հա, թե դուք կստանաք այդ տրիգերը»։