Սեպտեմբերի 2-ին, 11:40-ի մոտ, ոստիկանները ԵՊՀ առջեւից բերման են ենթարկել վարձավճարների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին: Միջազգային հարաբերությունների երկրորդ կուրսի ուսանող Հարություն Մկրտչյանին ոստիկանները նախ հրավիրել են ոստիկանական բաժանմունք, նա հրաժարվել է, ինչից հետո ոստիկանները Հարությունին նստեցրել են ոստիկանական մեքենան ու տարել բաժին:
Ավելի վաղ ոստիկանները վարձավճարների դեմ բողոքող ուսանողներից պահանջել էին չաղմկել եւ բարձրախոսեր չօգտագործել՝ հայտարարելով, որ հրահանգին չենթարկվողները բերման կենթարկվեն: Ոստիկանները նաեւ առգրավել են նրա բարձրախոսը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











