Ղրղըզստանի պետական հեռուստաալիքը հրապարակել է օպերատիվ տեսագրություն, որում ընդդիմադիր Էրլանբեկ Օմուրալիեւի նման մի մարդ ներկայացնում է երկրում իրավիճակն ապակայունացնելու վերաբերյալ ծրագիրը: Տեսագրությունը տրամադրել է ԿԳԲ-ն:

Տեսագրությունից երեւում է, թե ինչպես է վերոհիշյալ անձը զրուցակցին հաղորդում, որ զանգվածային անկարգությունները ծրագրվում է իրականացնել 3 փուլով: Նա նաեւ թվարկել է այն ընդդիմադիրների անունները, որոնք մասնակցելու են ծրագրին: Նա նշել է, որ գործողությունների նպատակը իշխանափոխությունն է:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Ղրղըզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն առայժմ մեկնաբանություներ չի տալիս: