Պատանի նորապսակների միջնադարյան ավանդույթներին համապատասխան  պսակադրությունը Եգիպտոսում դժգոհության ալիք է բարձրացրել:

Ցանցում եգիպտական Էլ Մանսուր քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղում կատարված տեսագրություն է հայտնվել, որում 11-ամյա տղայի եւ 9-ամյա աղջկա հարսանեկան արարողություններն են:

Տեսանյութում սեւ սմոքինգով պատանի փեսացուն  եւ գեղեցիկ զգեստով հարսը հարսանեկան պար են պարում, ընդ որում, հարսանիքին ակտիվ մասնակցում են նրանց ծնողները:

TOP News-ը հայտնում է, որ տեսանյութը վրդովվեցրել է եգիպտացիներին: Երկրի օրենքներով՝ ամուսնությունը թույլատրվում է 18 տարեկանից: Ցանցում տեսանյութի տակ ցասումնալի մեկնաբանություններ են գրում՝ նշելով, որ մայրաքաղաքից ընդամենը 100 կմ հեռու գտնվող գյուղում միջնադարյան բարքեր են տիրում: