Վաշինգթոնը «լուրջ սխալ է թույլ տվել Սիրիայի հարցում եւ կասկած չկա, որ ամերիկացիները պարտվելու են»: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ ալաթոլլա Ալի Խամենեին:
«Կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման առիթով եւ իբր հումանիտար բնույթի նկատառումներից ելնելով» ԱՄՆ-ը մտադիր է ռազմական գործողություն սկսել Սիրիայի դեմ»,-ասել է նա առաջատար շիա քարոզիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Սիրիայի դեմ ցանկացած ագրեսիա «ոչ միայն բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա, այլեւ կանդրադառնա ԱՄՆ-ի՝ մերձավորարեւելյան դաշնակիցների վրա»:
Իրանի նախագահ. Սիրիայի դեմ ցանկացած ագրեսիա կանդրադառնա ԱՄՆ-ի մերձավորարեւելյան դաշնակիցների վրա





























