Հանրահայտ բրազիլացի ֆուտբոլիստ Լեոնիդաս դա Սիլվան Google-ի հատուկ լոգոտիպի է արժանացել. Այսօր սեպտեմբերի 6-ին սովորական լոգոտիպը փոխարինվել է հատուկ տարբերակով, որը նվիրված է լեգենդար ֆուտբոլիստին, ով ծնվել է 1913թ այն օրը Բրազիլիայում: Հենց դա Սիլվան է համարվում բիսկիլետան առաջին անգամ կատարողը: Դա Սիլվան Պելեին հավասար համարվում է այդ երկրի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Բրազիլիայի հավաքականի կազմում նա 24 խաղերի ընթացքում 25 գոլի հեղինակ է դարձել: Նա մահացել է 2004թ Ալցգեյմերի հիվանդությունից: