Տեսագրող սարքը ՀԱՀ-ում սարսափելի ավտովթար է գրանցել, երբ բեռնատարը բախվել է մեքենաներին: Հիշեցնենք, որ պատահարը տեղի է ունեցել Փայնթաուն գյուղում՝ նավահանգստային Դուրբան քաղաքից 15 կմ հեռավորության վրա: Տարբեր տվյալներով, պատահարի արդյունքում 22-ից 27 մարդ է մահացել:
Խոշոր ավտոպատահար ՀԱՀ-ում. բեռնատարը բախվել է թեթեւ մարդատարներին http://news.am/arm/news/169982.html
Մայրուղու վրա մի քանի ավտոմեքենա կանգնած սպասում էին, երբ լուսացուցյը կանաչ գույնը ցուցյ կտա: Մի ակնթարթում աջ կողմից վրա է հասել հսկայական բեռնատարը, որը հինգ ավտոմեքենա, այդ թվում չորս տաքսի եւ մեկ մասնավոր Volkswagen Jetta մակնիշի մեքենա, վերածել է մետաղի ջարդոնի, հաղորդում է ՆՏՎ-ն:
Փրկարարական ծառայության մամուլի քարտուղար Քրիս Բոտի խոսքով, դեպքի վայրը սպանդանոց էր հիշեցնում:











