Ռուսաստանն ակնկալում է Իրանին զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու հարցը կարգավորել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Հասան Ռուհանիի սեպտեմբերի 13-ի  հանդիպման ընթացքում, որը կկայանա Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում: Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Մենք ներկայացրել ենք մեր առաջարկը, եւ հուսով ենք՝ կհաջողվի հարցը կարգավորել», -ասել է Ուշակովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ-ն ակնկալում է Իրանի նոր նախագահի եւ Պուտինի հանդիպման ընթացքում հարթել տարաձայնությունները՝ կապված Թեհրանին ռուսական զենք մատակարարելու հետ: Օգնականը չի մանրամասնել Ռուսաստանի առաջարկների էությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, նախօրեին «Կոմերսանտ» թերթը Կրեմլի աղբյուրները վկայակոչելով հայտնել էր, որ Ռուսաստանն Իրանին խոստացված С-300 ԶՀՀ-ների փոխարեն կարող է 5 դիվիզիոն նորացված  С-300ВМ  զենիթահրթիռային համալիրներ մատակարարել

«Կոմերսանտ». Ռուսաստանը կարող է Իրանին մատակարարել նորացված  С-300-ներ