Microsoft ընկերությունը իր մանրածախ խանութներում մեկնարկել է iPad-ի օգտագործված պլանշետների վաճառքի ակցիա: Սարքավորումները փոխում են 200 դոլար արժողությամբ նվեր քարտերի հետ, որոնց միջոցով կարելի է գնել Surface պլանշետ:

Միջոցները կանխիկացնել ու օգտագործել Microsoft խանութից դուրս չի կարելի: Ծառայության մեջ մտնում են iPad-ի 2, 3, 4 դերնդի մոդելներըը, որոնք լավ վիճակում են գտնվում: Ակցիան կշարունակվի մինչեւ այս տարվա հոկտեմբերի 27-ը: Այն գործում է Microsoft-ի միայն որոշ խանութներում ԱՄՆ-ում(այդ թվում Պուերտո-Ռիկոն) եւ Կանադայում:

Ինչ է պատրաստվում Microsoft-ն անել հինմ Apple պլանշետների հետ, չի հստակեցվում, հաղորդում է «dni.ru»-ն:

ԱՄՆ-ում Surface RT պլանշետը հիմնականում արժի 349 դոլար, իսկ առավել հզոր մոդելը՝ Surface Pro-ն, 799 դոլար: Սպասվում է, որ այս տարվա սեպտեմբերի 23-ին Microsoft-ը կանցկացնի նոր սերնդի Surface-ի ցուցադրումը: