Իրանում հանել են տարածված Twitter եւ Facebook սոցցանցերի արգելափակումը: Այս մասին Թեհրանից հայտնել են ամերիկյան The New York Times եւ The Washington Post թերթերի թղթակիցները, ինչպես նաեւ տարբեր փրովայդերների ծառայություններից օգտվող շարքային իրանցիները, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Twitter-ը եւ Facebook-ը Իրանում արգելափակված էին 2009թ. ամռանից, երբ երկրում բողոքում էին Ահմադինեժադի վերընտրման դեմ:
Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի աշխատակազմը հայտարարել է կառավարման կոշտ միջոցներից հրաժարվելու մասին: Ռուհանին ինքը հայտարարել է, որ աշխարհում տարածում գտած կայքերն արգելափակելու անհրաժեշտություն չի տեսնում: Twitter-ը եւ Facebook-ը արգելափակումից հանելու մասին Իրանը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
NEWS.am-ն արդեն տեղեկացրել էր, որ սեպտեմբերի սկզբին Իրանի նախարարները գրանցվել էին Facebook-ում, ոմանք նաեւ՝ Twitter-ում





























