55 մլն տարի առաջ Երկրի սաստիկ տաքացումը երկնաքարի անկման հետեւանք է եղել: Տաքացումը դինոզվրերի ոչնչացումից ի վեր ամենակտրուկն էր: Այն շարունակվել էր 10 հազար տարի: Գիտնականները կարծում են, որ տաքացումը սկսել էր մթնոլորտում մեծ քանակությամբ մեթան արտասատվելու հետեւանքով, որը «արտաժայթքել էր» օվկիանոսների հատակից:
Բրաունի համալսարանից Ջեյմս Ռայթը եւ Մորգան Շալլերը ֆենոմենի այլընտրանքային բացատրություն են գտել՝ հաշվելով երկնաքարի անկումից հետո СО2-ի պարունակությունը մթնոլորտում: Ըստ նրանց՝ «ծանր» ածխածին-13-ի բաժինը նվազել է 2%-ով, ինչը համապատասխանում է ավելի քան երեք տրիլիոն տոննա ածխածնի արտանետմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Proceedings of the National Academy of Sciences-ի հոդվածը:
Սա, սկզբունքորեն, «տեղավորվում է «մեթանային» արտանետումների տեսության մեջ, սակայն կլիմայագետների ուշադրությունը այլ բան է գրավում, «մագնիսացած» նանոմասնիկները, որոնք սովորաբար երկնային մարմինների ընկնելուց հետո են առաջանում: Ուստի գիտնականները ենթադրում են, որ տաքացման պատճառը խոշոր սառցային երկնաքարի անկումն է եղել:





























