Իրանի ԱԳՆ-ն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հաստատել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահներ Բարաք Օբաման եւ Հասան Ռուհանին նամակներ են փոխանակել:

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը հայտնել է, որ Սպիտակ տան ղեկավարը «առկա դիվանագիտական աղբյուրների միջոցով»  Ռուհանիին շնորհավորական նամակ է ուղարկել այս տարվա հունիսի 15-ին ԻԻՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ռուհանին շնորհակալական խոսքերով եւ «որոշ դիտողություններով» նամակ է ուղարկել ի պատասխան, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 15-ին Բարաք Օբաման ABC-ի հետ զրույցում հայտնել էր Ռուհանիի հետ նամակների փոխանակման մասին: Նա ընդգծել էր, որ ցանկանում է օգտագործել Իրանի պոտենցիալը՝ Սիրիայում իրավիճակի կայունացման համար:

Օբաման նամակներ է փոխանակել Ռուհանիի հետ