Այսօր Google-ն իր գլխավոր էջում տեղադրել է Ֆուկոյի ճոճանիվը պատկերող ինտերակտիվ նկար: Հենց դրա շնորհիվ գիտնականը ամբողջ աշխարհին ցույց է տվել, որ այն պտտվում է իր առանցքի շուրջ: Այն տեղադրված է Փարիզի Պանթեոնում:
Ֆուկոն ժամանակին ընդունվել է Փարիզի Գիտությունների ակադեմիա, եղել է Բեռլինի գիտությունների եւ Լոնդոնի թագավորական համայնքի անդամ:
Ֆուկոյի ամենահայտնի փորձը դրվել է 1851թ, երբ նա փարիզյան Պանթեոնի կամարի տակ ճոճանիվ է տեղադրել: Այն մինչեւ հիմա գտնվում է Պանթեոնում եւ Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից է:











