Մասնավոր տիեզերական փոխադրիչ SpaceX-ին մրցակից է հայտնվել: Orbital Sciences ընկերությունը, որի շտաբ-բնակարանը գտնվում է Վիրջինիա նահանգի Դալաս քաղաքում, այս պահին պատրաստվում է դառնալ երկրորդ կոմերցիոն կազմակերպությունը, որի տիեզերանավը կայանել է Միջազգային տիեզերական կայանում:

Cygnus (Կարապ) բեռնատար ուղեծրային նավը կմեկնի այս շաբաթ: Դրա համար կօգտագործվեն նոր Antares հրթիռները: Նախատեսվում է, որ տիեզերանավը ՄՏԿ-ում կլինի 2013թ.-ի սեպտեմբերի 21-ին: Չնայած նրան, որ սա առաքելության ցուցադրում է, Cygnus-ը ուղեծիր կհասցնի 700 կգ բեռ, այդ թվում սնունդ եւ հագուստ, հաղորդում է «Vesti.ru»-ն:

Տիզերական միջավայրում նոր խաղացողը ոչ միայն առողջ մրցակցություն է առաջ բերում, այլ նաեւ նոր տեխնոլոգիական հնարավորություններ, ցածր գներ եւ ՄՏԿ-ի ծրագրերի հուսալիության բարելավում: Սա իր հերթին կանդրադառնա տիեզերական կայանների գիտական ու մարդկային ներուժի վրա, կարծում են փորձագետները:

Cygnus տիեզերանավը NASA-ին նոր հնարավորություններ կնվիրաբերի: SpaceX ընկերության նավերը կարող են տիզերք հասցնել ավելի ծանր քաշով բեռներ, սակայն Orbital Sciences-ի վաներն ապահովում են ավելի հերմետիկ ծավալ, այսինքն տիեզերագնացները կարող են ուղղակիորեն նավը բեռնաթափել: Բացի այդ, SpaceX ընկերության Dragon պարկուճները բեռնաթափվում էին ռոբոտանման տեխնիկայի միջոցով, ինչը, բնականաբոր, ավելի բարդ գործընթաց է: