BlackBerry կանադական ընկերության անանուն աղբյուրները հայտնում են, որ այս տարվա վերջին ընկերությունը մտադիր է աշխատանքից ազատել աշխատակիցների 40% -ին:

Ըստ նախնական տեղեկության՝ կրճատումը կվերաբերի ընկերության բոլոր բաժիններին: Գաղտնիք չէ, որ կանադական այս արտադրողը լուրջ ճգնաժամ է ապրում եւ այժմ ստիպված է ծախսերի կրճատման կոշտ միջոցների դիմել:

BlackBerry-ի մամուլի ծառայությունից միայն հայտնել են, որ վերակազմակերպման կապակցությամբ ղեկավարությունը ցանկանում է վստահ լինել, որ աշխատատեղերի քանակը համապատասխանում է ընկերության ներկայիս պահանջներին, հայտնում է «Վեստի Էկոնոմիկան»:

Այս տարվա մարտի դրությամբ՝ ընկերությունում աշխատում է 12,7 հազար մարդ: Դեռ երկու տարի առաջ այնտեղ աշխատում էր 17 հազար մարդ, իսկ Հյուսիսային Ամերիկայի տարածքում BlackBerry սմարթֆոնների չափաբաժինը շուկայում կազմում էր  14%: Այժմ ընկերությանն է պատկանում  3%-ից մի փոքր ավելին:

Երեկ ընկերությունը ներկայացրել է BlackBerry Z30 նոր սմարթֆոնը՝ հուսալով լավացնել իր կարգավիճակը շուկայում: 

BlackBerry-ն ներկայացրել է նոր Z30 սմարթֆոնը