NASA գործակալությունը պաշտոնապես հայտարարել է Deep Impact հետազոտական զոնդի կորստի մասին: Սեպտեմբերի 20-ին NASA-ն հաղորդել է դրա հետ կապ հաստատելու փորձերի դադարեցման մասին: Հայտարարելով զոնդի որոնման աշխատանքների դադարեցման ու առաքելության ավարտի մասին՝ NASA-ում ընդգծել են, որ չնայած վաղաժամ կորստին, իր աշխատանքի ընթացքում Deep Impact-ը նկատելիորեն ավելի շատ տեղեկություններ է հաղորդել, քան նախապես ծրագրվել էր, եւ «երկնաքարերի ու դրանց ակտիվության ընկալունակության հարցում հեղափոխություն է իրականացրել», հաղրոդում է «Lenta.ru»-ն:
Deep Impact-ի վերջին հաջող գործողությունը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին, որից հետո զոնդի հետ կապն ընդհատվել է: NASA-ի ինժեներների նախնական գնահատականներով՝ կապի ընդհատման պատճառը ծրագրային խափանումներն են, որոնց հետեւանքով զոնդը կորցրել է միջավայրում կողմնորոշվելու հնարավորությունը:
Deep Impact-ի աշխատանքը մեկնարկել էր 2005թ.-ին:





























